ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Տկարության ուրախությունը

Տկարության ուրախությունը
06.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 7
- Ո’վ Փրկիչ, ներողամտությամբ նայիր մեզ, քանզի
Դու գիտես մեր բոլոր տկարությունները:
- Այո’, գիտեմ ամեն ինչ: Լսել եմ` գթության ու մեղաց թողություն հայցող ձեր աղաղակները: Ձեր հուսաբեկ սրտից ելնող խուլ հառաչանքները: Օգնություն հայցող ձեր աղաչանքներն ու հեծեծանքները: Սխալների համար ապրած ձեր զղջումն ու վիշտը: Գիտեմ ձեր բոլոր թուլությունները:
Բայցայս իրադարձությունների մեջ Ես ձեզ հետ եմ: Իմ համակրանքը ձեր կողմն է: Իմ զորությունը ձեր կողմն է:
ՈՒրախացեք ձեր տկարությունների վրա, Ի’մ որդիներ: Իմ զորությունը հայտնվում է տկարության ժամանակ: Երբ դուք տկար եք, Ես զորավոր եմ: Զորավոր` օգնելու, բժշկելու, պաշտպանելու:
Վստահեք Ինձ, Իմ սիրելիներ: Ես ամեն ինչ գիտեմ: Ես ձեր կողքին եմ: Հզոր, միշտ կարող` փրկելու: Հենվեք Իմ սիրո թևին, ձեզ ապահով զգացեք:
Դիտվել է՝ 2250

Մեկնաբանություններ